Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քուչակ

Մակերես` 26.93կմ2

Բնակչություն` 1993

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարանից մոտ 8 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ալի Քուչակ, Ալի Կուշակ անվանումները: Ալի Քուչակ անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության բացատրվում է որպես 50 քուչա (փողոց)` ի պատիվ Նահապետ Քուչակի: Քուչակ է վերանվանվել 1935 թ-ին: 

Գյուղում պահպանվել են 17-19-րդ դարերի մատուռ, գերեզմանոց:
Գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակչությունը 1831 թ-ին կազմել է 531, 1897 թ-ին` 1836, 1926 թ-ին` 2371, 1959 թ-ին` 1417, 1979 թ-ին` 1585 բնակիչ: Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է 1828-1829 թթ. Մուշից, Ալաշկերտից, Բայազետից, Էրզրումից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2276 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 62%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 516 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 392հա, վարելահողեր` 120հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Արդյունաբերության ձեռնարկություններից ունի սննդարդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է մսամթերքի արտադրանքով, գորգագործական արտադրամաս: 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35