Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Փարպի

Մակերես` 8.92կմ2

Բնակչություն` 2083

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակից մոտ 5 կմ հյուսիս-արեւմուտք: Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի նշանավոր գյուղերից է եղել, հիշատակվում է 5-րդ դարում որպես պատմիչ Ղազար Փարպեցու ծննդավայրը` 442թ-ին: Գյուղի հարավ արեւմուտքում Շաղվարդ գետի ափին պահպանվել է ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակները: Դեպի հյուսիս-արեւմուտք գտնվում է տեղացիների կողմից Ծիրանավոր կոչվող եկեղեցին, որն իր անվանումը ստացել է ծիրանագույն, սրբատաշ տուֆից կառուցված լինելու համար:

Գյուղից կես կիլոմետր հարավ-արեւելք գտնվում է ս. Թարգմանչաց եկեղեցին (VII դար): 
Տեղադրված է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 185, 1897 թ-ին` 965, 1926 թ-ին` 1208, 1939 թ-ին` 1266, 1959 թ-ին` 1424, 1989 թ-ին` 2038 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2426 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 22%, աշխատունակները` 62%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի առկա 1053 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 75%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 307հա, վարելահողեր` 63հա, բազմամյա տնկարկներ` 6հա, խոտհարքեր` 9հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35