Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ցամաքասար

Մակերես` 16.6կմ2

Բնակչություն` 469

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 15-16 կմ հյուսիս-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սոյսուզ, Սուզուս, Սույսըզ, Սուզուս, Սուսուս, Ցամակասար անվանումները: Սամաքասար է վերանվանվել 1946 թ-ին:

Գյուղի շրջակայքում հայտաբերվել են հին` մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարաններ:
Տեղադրված է ծովի մակարդակից 1610 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
Գյուղի բնակչության նախնիների մի մասը եկել են Մուշի եւ Մանազկերտի շրջաններից: 1873 թ-ին ունեցել է 124, 1926 թ-ին` 254, 1939 թ-ին` 427, 1959 թ-ին` 401, 1979 թ-ին` 385 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 472 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 39%, աշխատունակները` 51%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 85 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 75%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 556հա, որը կազմում է համայնքի ընդհանուր մակերեսի 1/3, վարելահողերը զբաղեցնում են 157հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58