Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վ. Սասնաշեն

Մակերես` 11.8կմ2

Բնակչություն` 363

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարկագոնմազ, Կարակոյմազ, Վերին Ղարաղոզմազ, Սասնաշեն, Սասունաշեն Վերին անվանումները: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ: Վերին Սասունաշեն է վերանվանվել 1946 թ-ին: 

Գյուղը տեղադրված է Շամիրամի սարավանդում` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղը 1897 թ-ին ունեցել է 142, 1922 թ-ին` 175, 1939 թ-ին` 413, 1959 թ-ին` 348, 1979 թ-ին` 463, 1989 թ-ին` 775 բնակիչ,որոնց նախնիների մեծ մասը գաղթել են Սասունի եւ Մուշի գավառներից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 330 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 31%, աշխատունակ ները` 48%, հետաշխատունակները` 21%: Գյուղն ունի առկա 137 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 80%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 742հա, վարելահողերը զբաղեցնում են 22 հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31