Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդենիս

Մակերես` 14.22կմ2

Բնակչություն` 604

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 3 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյուլիջա, Գյուլլուջա, Վարդաշեն, Վարդենի, Քյուլլուճե անվանումները: Գյուղի շրջակայքում կառուցված է ս. Աստվածածին եկեղեցին (19-դար), Յոթվերք մատուռը: Ղեվոնդ Ալիշանը գյուղի Գյուլիջա տարբերակի հետ նույնացրել է Կիրակոս Գանձակեցու հիշատակած Վարդենիս (13-րդ դար) եւ Զաքարիա Քանաքեռցու` Վարդաբլուր գյուղերը: 

Գյուղը տեղադրված է Քասախ գետի աջակողմյան վտակ Վարդենիսի հովտում, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը: տնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Բնակչության նախնիների մի մասը գաղթել է 1828-29թթ. Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բայազետի, Մուշի, Վանի եւ Պարսկահայաստանի Խոյ գավառներից: 1831թ.-ին ունեցել է 248, 1897թ.-ին` 1068, 1939թ.-ին` 1347, 1959թ.-ին` 706, 1979թ.-ին` 562, 1989թ.-ին` 673 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 685 մարդ, որից 44% տղամարդիկ են, 56%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 44%, աշխատունակները` 40%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 214 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 45%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 300հա, վարելահողերըզբաղեցնում են 50հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 10:37:25