Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդաբլուր

Մակերես` 10.83կմ2

Բնակչություն` 577

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի անվանումները: Վարդաբլուր է վերանվանվել 1950 թ-ին:

Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի:
Տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի եւ Արագածի լեռնազանգվածի միջեւ ընկած գոգավորությունում: Գտնվում է ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակչության մի մասի նախնիները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի գավառից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 373, 1897 թ-ին` 267, 1926 թ-ին` 706 , 1959 թ-ին` 667, 1979 թ-ին` 600, 1989 թ-ին` 486 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 628 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 14%, աշխատունակները` 64%, հետաշխատունակները` 22%: Գյուղն ունի 135 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 30%, որոնց մեջ արոտավայրերը եւ վարելահողերը զբաղեցնում են միեւնույն մակերեսը` 58հա, խոտհարքերը` 25 հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31