Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սուսեր

Մակերես` 10.28կմ2

Բնակչություն` 346

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից մոտ 19 կմ հյուսիս-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 66 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կղըչյաթաղ, Կղըչյաթաղ Միջին, Ղլիճաթաղ, Ղլիջյաթաղ, Ղլիջյաթաղ Թուրքի Քլիչաթաղ անվանումները: Սուսեր է վերանվանվել 1946 թ-ին: 

Տեղադրված է քարքարոտ հարթավայրում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1575 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
1873 թ-ին գյուղն ունեցել է 60, 1897 թ-ին` 185, 1939 թ-ին` 310, 1959 թ-ին` 301, 1979 թ-ին` 299, 1989 թ-ին` 315 բնակիչ: Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանի Մուշի գավառից` 1915-1918 թթ: Համայնքի բնակչությունը կազմում է 409 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 27%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 18%: Գյուղն ունի 114 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 55%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 488հա, վարելահողերը կազմում են 55հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծույամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31