Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սասունիկ

Մակերես` 19.9կմ2

Բնակչություն` 2573

 Համայնք Աշտարակի տարածաշրջանում, համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Սասունիկ եւ Կարին գյուղերը: Աշտարակից 4-5 կմ հարավ-արեւելք: Նախկինում Սասունիկն ունեցել է Սասունիկի սովխոզ, Սովխոզ 39 անվանումները: Վերանվանվել է 1964 թ-ին: Մինչեւ 1995 թ-ը եղել է ավան: 

Գտնվում է Քասաղ գետի ձախափնյա հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 1070 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 300 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
1959 թ-ին ունեցել է 418, 1979 թ-ին` 1951, որոնց մի մասը գաղթել է ԱրեւմտյանՀայաստանից, իսկ մյուս մասը` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի այլ շրջաններից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 3253 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 23%, աշխատունակները` 59%, հետաշխատունակները` 18%: Գյուղն ունի առկա 728 տնտեսություն:
Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, 2 մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրերով, իսկ խմելու ջուրը` Սաղմոսավանի աղբյուրներից: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու եւ խաղողի այգիներ, վարելահողեր: Համախառն արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում խաղողագործությանը: Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 55%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 531հա, վարելահողերը կազմում են 354հա: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ: Զարգացած է կաթնամսատու ուղղությունը:
Զբաղվում են գինեգործությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58