Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սաղմոսավան

Մակերես` 3.7կմ2

Բնակչություն` 198

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 8 կմ հեռավօրության վրա: Նախկինում ունեցել է Սագմոսավան, Սագմոսավանք, Սաղմոսավանք անունները, մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ եւ իր անվանումը ստացել է ՚Սաղմոսավանքՙ վանքի անունից: Վերջինս ըստ Սիմեոն Երեւանցու հաղորդած ավանդության հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ` 4-րդ դար: 

Գյուղը տեղադրված է Քասաղ գետի աջափնյա հովտում, մեղմաթեք հարթության վրա: Գտնվում է ծովի մակարդակից 1620 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 131, 1873 թ-ին` 166, 1931 թ-ին` 155, 1959 թ-ին` 194, 1979 թ-ին` 78, 1989 թ-ին` 87 բնակիչ, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. ներգաղթել է Պարսկահայաստանից: Համայնքի բնակչությունը կազմում է 224 մարդ, որից 51% տղամարդիկ են, 49%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 28%, աշխատունակները` 58%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 93 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, պտղատու այգիներ, խոտհարքեր: Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 65%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 122հա, ապա վարելահողերը` 43հա: Զբաղվում են նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Զարգացած է կաթնամսատու ուղղությունը:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 13:52:57