Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շողակն

Մակերես` 15.93կմ2

Բնակչություն` 136

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում : Մարզկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Նարաշեն, Սաշլու, Սաչիլի, Սաչիլու, Սաչլու անվանումները: Նորաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղի տարածքում է գտնվում ս.Աստվածածին եկեղեցին: Գյուղը տեղադրված է Թեղենյաց լեռնաշղթայիի լանջերին, Քասաղ գետի ձախափնյա հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 1831 թ-ին գյուղն ունեցել է 146, 1897 թ-ին` 605, 1939 թ-ին` 659, 1959 թ-ին` 256, 1979 թ-ին` 102, 1989 թ-ին` 145 հայ բնակիչ:Գյուղի բնակչության թիվը կազմում է 105 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 46%, հետաշխատունակները` 27%: Գյուղն ունի առկա 42 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Սեփականաշնորհված հողերը զբաղեցնում են համայնքի ընդհանուր մակերեսի մոտ 13%: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերի մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 414հա, ապա վարելահողերը` 136հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 13:52:57