Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շղարշիկ

Մակերես` 10.9կմ2

Բնակչություն` 536

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շեյխաճի, Շելխհաջի, Շիխ-գաջի, Շիխ-Խաջի, Շխաչի, Սխաչի անվանումները: Շղարշիկ է վերանվանվել 1935 թ-ին: 

Գյուղի մոտ բլրի վրա նշմարվում են հեթանոսական շրջանի ամրոցի հետքեր, որը տեղացիները կոչում են Քյոռօղլու բերդ, միջնադարյան մատուռ եւ գերեզմանոց:
Գյուղը տեղադրված է Արագածի քարքարոտ լեռնալանջին: Գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Ունի բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 19, 1897 թ-ին` 338, 1939 թ-ին` 386, 1959 թ-ին` 504, 1979 թ-ին` 498, 1989 թ-ին` 448 հայ բնակիչ: Բնակչության նախնիների զգալի մասը եկել է Արեւմտյան Հայաստանի Սասաունի շրջանից: Համայնքի բնակչությունը կազմում է 572 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 54%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 189 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 80%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 772հա, ապա վարելահողերը` 22հա, խոտհարքերը` 1հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 10:37:25