Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շենկանի

Մակերես` 7.93կմ2

Բնակչություն` 192

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ ավտոմայրուղու ձախ կողմում: Մարզկենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կռոյի Գեղ, Քոռբուլաղ անվանումները: Շենկան է վերանվանվել 1978 թ-ին:

Գյուղը տեղադրված է Արագածի լեռնագագաթի հյուսիս-արեւելյան ստորոտում: Գտնվում է ծովի մակարդակից 2135մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
1873 թ-ին գյուղն ունեցել է 1936, 1897 թ-ին` 289, 1939 թ-ին` 351, 1959 թ-ին` 141, 1979 թ-ին` 210, 1989 թ-ին` 207 եզդի բնակիչ, որոնց մի մասը տեղափոխվել է Կարսի մարզից: Համայնքի բնակչությունը կազմում է 280 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 37%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 53%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 33 տնտեսություն:
Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 78%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 250հա, ապա վարելահողերը` 27հա, խոտհարքերը` 4հա: Բնակիչների հիմնական զբաղմունքը մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27