Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 Համայնքների բնակչության թիվը ներկայացված է  առ 01.07.2019 թ:

Շամիրամ համայնք

Մակերես` 21.2կմ2

Բնակչություն` 1150

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք, Երեւան-Գյումրի ավտոմայրուղուց ձախ: Գյուղը տեղադրված է Արագածի նախալեռներում` Շամիրամի սարավանդում: Գտնվում է ծովի մակարդակից 1175 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 -ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Հարուստ է աղբյուրներով: Շրջանում կան տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն եւ շահագործվում են: 

Շամիրամ եւ Արուճ գյուղերի շրջակայքում կան մ.թ.ա. II-I հազարամյակների ճարտարապետական հուշարձաններ, Շամիրամ քաղաքատեղին: 
1873 թ-ին ունեցել է 159, 1897 թ-ին` 362, 1939 թ-ին` 723, 1959 թ-ին` 420,1979 թ-ին` 1018, 1989 թ-ին` 1316 բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Արեւմտյան Հայաստանի զանազան շրջաններից: Համայնքի բնակչությունը կազմում է 1521 մարդ, որից 45% տղամարդիկ են, իսկ կանայք` 55%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 66%, հետաշխատունակները` 6%: Գյուղն ունի 416 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 65%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 1096հա, ապա վարելահողերը` 196հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07