Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ն. Սասնաշեն

Մակերես` 10.9կմ2

Բնակչություն` 999

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 13 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարագոնմազ, Կարակոյմազ, Կարակովմաս, Սասնաշեն, Սասունաշեն Ներքին անվանումները: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ: Ներքին Սասնաշեն է վերանվանվել 1946 թ-ին: 

Գյուղում կառուցված են 2 եկեղեցի, կառուցված 7-րդ և 20-րդ դարերում: 
Գտնվում է Շամիրամի սարավանդում` ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից` Սասունի, Մուշի եւ Խնուս գավառներից 1915-1920 թթ.: 1831 թ-ին գյուղն ունեցել է 49, 1873 թ-ին` 265, 1926 թ-ին` 362, 1939 թ-ին` 668, 1959 թ-ին` 750, 1989 թ-ին` 1032 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է1040 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 29%, աշխատունակ ները` 53%, հետաշխատունակները` 18%: Գյուղն ունի առկա 326 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 80%, որոնք հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր` 592հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 14:47:01