Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հնաբերդ

Մակերես` 22.74կմ2

Բնակչություն` 1963

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքից գտնվում է 15 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում գյուղն ոնեցել է Գըրգտեկիրմեն, Խնաբերդ, Կիրխդագիրման, Ղըրխդագերման անվանումները: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Հնաբերդ է վերանվանվել է 1946 թ-ին: Մինչեւ 1995 թ-ը եղել է ավան: 

Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Կըրխդայիրման կոչվող հնավայրը, որտեղ պահպանվում են մ.թ.ա. 8-7-րդ դարերի ամրոցի մնացորդներ:
Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հյուսիսային նախալեռներում: Գտնվում է ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Բնակչության նախնիների մեծ մասը եկել է Խոյից, Մուշից եւ Ալաշկերտից 1828-1829 թթ.: 1831 թ-ին գյուղն ունեցել է 182, 1897 թ-ին` 1136, 1939 թ-ին` 1747, 1959 թ-ին` 1394, 1979 թ-ին` 1617 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2140 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 36%, աշխատունակ ները` 52%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի առկա 475 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 57%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 411 հա, մոտ 90 հա` վարելահողեր, խոտհարքեր` 20հա: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27