Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հացաշեն

Մակերես` 16.96կմ2

Բնակչություն` 304

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սաբունչի, Սաբունչի Ալի, Սապունճի, Կարմիր գյուղ անվանումները: Հացաշեն է վերանվանվել 1978 թ-ին: 19-րդ դարի 20-30-ական թթ. հիշատակվում է որպես ավերակ գյուղ: Գյուղի հյուսիսում գտնվում է մի գյուղատեղի, որը, հավանաբար, նախկին Սաբունչի բնակավայրն է: 
Ընկած է քարքարոտ, մասնատված ռելիեֆով հարթավայրում` Թալինի սարավանդում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաներում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1873 թ-ին գյուղն ունեցել է 80, 1897 թ-ին` 180, 1939 թ-ին` 580, 1959 թ-ին` 348, 1979 թ-ին` 344 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 419 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 60%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի առկա 76 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան:
Հողահանդակները ոռոգվում են 1984 թ-ին շահագործման հանձնված գյուղի ջրամբարի ջրերով: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային եւ կերային կուլտուրաների մշակությամբ: 
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 337 հա, մոտ 137 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35