Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հարթավան

Բնակչություն` 913

Տարածքը` 12.1 կմ2 ( 1206 հա)
Բնակչությունը` 768 մարդ (2001 թ)


Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից ընկած է հարավ, Երևան-Ապարան խճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա: Նախկինում կոչվել է Կարաքլիս, Գարագիլիսե, Կարաքիլիսա, Ղարաքիլիս անվանումները: Հարթավան է վերանավանվել 1950 թ-ին:
Գյուղի շրջակայքում է գտնվում ս. Աստվածընկալ վանքը, որի եկեղեցին կառուցվլ է 1244 թ-ին Քուրդ իշխանի կողմից:
Գյուղն ընկած է Գեղարոտ գետի ավազանում: Գտնվում է Ապարանի սարավանդում` ծովի մակարդակից 1870 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:
Գյուղի բնակչության մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտի շրջանից: 1831 թ-ին ունեցել է 178, 1897 թ-ին` 689, 1939 թ-ին` 483, 1959 թ-ին` 465, 1979 թ-ին` 600 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 978 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 29%, աշխատունակները` 61%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 231 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես վարելահողեր, արոտավայրեր: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 63 հա, մոտ 164հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27