Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հակո

Մակերես` 19.73կմ2

Բնակչություն` 229

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 64 կմ հեռավորության վրա: Ունեցել է Հակո անվանումը:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1873 թ-ին գյուղն ունեցել է 45, 1931 թ-ին` 415, 19359 թ-ին` 484, 1979 թ-ին` 451 քուրդ (եզդի) բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 200 մարդ, որից 44% տղամարդիկ են, իսկ կանայք` 56%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 62%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 26 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, գրադարան, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Սեփականաշնորհված են համայնքի հողերի 24%: Պահուստային հողերից 1300 հա արոտավայրեր են, մոտ 100 հա` վարելահողեր, 7 հա խոտհարքեր: Ցամաքային կլիմայի արդյունքում բազմամյա տնկարկները քիչ մակերես են զբաղեցնում, դրանք գտնվում են տնամերձ հողակտորներում: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են կերային, բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ: Համախառն արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասունների բուծմամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40