Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաքավաձոր

Մակերես` 12.23կմ2

Բնակչություն` 1012

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 15 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 38 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Եշիլ, Էշիլ, Յաշիլ անվանումները: Կաքավաձոր է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղի շրջակայքում կան հնագույն շինությունների հետքեր:
Գյուղն ընկած է մեղմաթեք լեռնալանջերի վրա` քարքարոտ, մասնատված ռելիեֆով: Գտնվում է ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1831 թ-ին ունեցել է 18, 1897 թ-ին` 410, 1939 թ-ին` 585, 1959 թ-ին` 679, 1979 թ-ին` 796 բնակիչ, որոնց մեծ մասի նախնիները 1915-1918 թթ. գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սասունի շրջանից: Համայնքի բնակչությունը կազմում է 1054 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 34%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 59%, հետաշխատունակները` 7%: Գյուղն ունի 314 տնտեսություն:
Ունի դպրոց, բուժկետ գրադարան, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Սեփականաշնորհված են համայնքի հողերի մոտ 24%: Պահուստային հողերից 640 հա արոտավայրեր են, որոնք զբաղեցնում են համայնքի մակերեսի 66%, մոտ 1 հա` վարելահողեր: Ցամաքային կլիմայի արդյունքում բազմամյա տնկարկները քիչ մակերես են զբաղեցնում: Դրանք գտնվում են տնամերձ հողակտորներում: Զբաղվում են ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, մշակում են կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31