Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կայք

Մակերես` 6.42կմ2

Բնակչություն` 554

 

  
  
 Տարածքը` 6.4 կմ2 ( 643 հա)
Բնակչությունը` 497 մարդ (2001 թ)


Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 29 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի , մուլքի գյուղ անվանումները: Նախկինում մտելէ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի Ապարանի ոստիկանության մեջ:
Գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:
Բնակչության նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և Պարսկահայաստանի Խոյ, Սալմաստ գավառներից` 1828-1829 թթ.: 1831 թ-ին գյուղն ունեցել է 89, 1897 թ-ին` 551, 1939 թ-ին` 826, 1959 թ-ին` 481, 1979 թ-ին` 538 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 521 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 30%, աշխատունակ ները` 55%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 148 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 51%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 127 հա, մոտ 71 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58