Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կանչ

Մակերես` 12.82կմ2

Բնակչություն` 160

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12-13 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյալդո, Գյալթա, Գյալթո Մեծ, Կյալդո անվանումները: Գյուղի շրջակայքում է գտնվում Գյալթո փոքր ավերակ գյուղը:

Գյուղն ընկած է Արտենի լեռան արեւմտյան՝ մասնատված ռելիեֆով լանջին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Գյուղը հիմնականում քրդաբնակ է: 1873 թ-ին ունեցել է 91, 1897 թ-ին` 142 1926 թ-ին` 184, 1939 թ-ին` 437, 1959 թ-ին` 398, 1979 թ-ին` 378 քուրդ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 112 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի 33 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 85%, որոնց մեջ 1041 հա կազմում են արոտավայրերը, 49հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են նաեեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27