Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկասար

Մակերես` 4.98կմ2

Բնակչություն` 112

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12 կմ հյուսիս, մարզկենտրոնից 61 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1831 թ-ին Մուշի, Կարսի եւ Ալաշկերտի գյուղերից տեղափոխվածների կողմից: Նախկինում ունեցել է Բողութլի, Պիրտիկան, Փիրթիքան, Փիրթիքյան վերին անվանումները: Ծաղկասար է վերանվանվել 1940 թ-ին:
Գյուղի մոտակայքում պահպանվում են կիկլոպյան ամրոցի մնացորդներ եւ Թադեւոս Առաքյալի մատուռը:
Գյուղը տեղադրված է Փոքր Արտենի լեռան հարավ-արեւմտյան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 1990 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1873 թ-ին գյուղն ունեցել է 224, 1898 թ-ին` 319, 1939 թ-ին` 332, 1959 թ-ին` 128, 1979 թ-ին` 80 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 128 մարդ, որից 45%տղամարդիկ են, 55%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 30%, աշխատունակները` 46%, հետաշխատունակները` 24%: Ունի տարրակն դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 42 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 65%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 231հա, ապա վարելահողերը` 30հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Մեծ դժվարություն է նաեւ երեխաների համար հարեւան գյուղում դպրոց հաճախելը, հատկապես ցուրտ եղանակներին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 09:49:53