Համայնքներ
Համայնքի մասին
Համայնքների բնակչության թիվը ներկայացված է առ 01.07.2019 թ:
Ծաղկահովիտ համայնք
Բնակչություն` 11184
Համայնքում ընդգրկվել են հետևյալ` Ծաղկահովիտ,
Ծաղկահովիտ
Բնակչությունը` 11184 մարդ(2019 թ.)
Ծաղկահովիտը խոշորացված համայնք է, որն իր մեջ ընդգրկում է Ծաղկահովիտ, Բերքառատ,Գեղադիր,Գեղաձոր,Գեղարոտ,Լեռնապար,Ծիլքար,Հնաբերդ,Նորաշեն,Վարդաբլուր բնակավայրերը:
Համայնքը գտնվում է Արագածի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 51 կմ, իսկ Երևան քաղաքից` 79 կմ հեռավորության վրա: Ծաղկահովիտը յուղը հիմնադրվել է Անիի շրջանի գյուղերից եկածների կողմից 1850-ական թթ.: Նախկինում ունեցել է Աջիխալիլ, Խալիլ, Հաջի Խալիլ անվանումները: Ծաղկահովիտ է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղի հյուսիս-արևելքում գտնվում է Կալաչի ուրարտական ամրոցը: Ունի Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցին: Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին` Ծաղկահովիտ գետի կանաչապատ հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
հեռախոս՝ /+374 0257 077-25-14-71 tsaghkahovit.aragatsotn@mta.gov.am