Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսագյուղ

Մակերես` 8.65կմ2

Բնակչություն` 803

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարանլըգ, Կարանլըղ, Կարանլուի, Ճանճիկ, Ջանջիկ, Քարագլուխ անվանումները: Լուսագյուղ է վերանվանվել 1948 թ-ին:
Գյուղի շրջակայքում 7- րդ դարում կառուցվել է Թուխ Մանուկ եկեղեցին, որը, ըստ Ղեւոնդ Ալիշանի, հիշատակվում է որպես ս. Գրիգոր: Գյուղը տեղադրված է Ծաղկունյաց լեռների փեշերին, գտնվում է ծովի մակարդակից 1970 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Ունի աղբյուրներ: Գյուղի բնակչությունը ձեւավորվել է 1829-1830 թթ. Արեւմտյան Հայաստանից` Վանի նահանգի գյուղերից տեղափոխվածներից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 157, 1897 թ-ին` 501, 1939 թ-ին` 746, 1959 թ-ին` 620, 1979 թ-ին` 873 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 852 մարդ, որից 48% տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 25%, աշխատունակները` 63%, հետաշխատունակները` 12%: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 203 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ, զբաղվում են պտուղների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնց մեջ 414 հա կազմում են արոտավայրերը, 25հա` վարելահողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ, զարգացած է կաթնամսատու ուղղությունը: Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 16:34:53