Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնարոտ

Մակերես` 14.7կմ2

Բնակչություն` 343

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից գտնվում է 27 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մագդա, Մազդա անվանումները։ Լեռնարոտ է վերանվանվել 1949 թ-ին:
Գյուղից հարավ կան հին ավերակ գյուղատեղիներ:
Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին: Գտնվում է ծովի մակարդակից 1725 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին ունեցել է 38, 1897 թ-ին` 296, 1939 թ-ին` 316, 1959 թ-ին` 526, 1979 թ-ին` 288 բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1915-1918 թթ. գաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի եւ Սասունի գավառներից: Համայնքի բնակչությունը կազմում է 385 մարդ, որից 49%տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 27%, աշխատունակները` 53%, հետաշխատունակները` 20%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղն ունի 129 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր` 207հա, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ, մշակում են պտուղներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 87%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 431հա, ապա վարելահողերը`94 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ։
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների, դպրոցի շենքի վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27