Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնապար

Բնակչություն` 534

Գյուղ Արագածի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի անվանումները։ Լեռնապար է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավահայաց լանջին, կանաչապատ հարթավայրում` ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են: Ունի սառնորակ աղբյուրներ:
1831 թ-ին ունեցել է 323, 1897 թ-ին` 577, 1939 թ-ին` 1092, 1959 թ-ին` 644, 1979 թ-ին` 485 բնակիչ: Բնակչության մի մասը եկել է Ախուրյանի շրջանի գյուղերից: Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ: Սեռային կազմում կանայք եւ տղամարդիկ ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 35%, աշխատունակները` 49%, հետաշխատունակները` 16%:Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղն ունի 127 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 65%, որոնց մեջ 804 հա կազմում են արոտավայրերը, 105հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31