Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Իրինդ

Մակերես` 11.78կմ2

Բնակչություն` 840

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ըռինդ, Իրինտ, Ռունդ անվանումները:
Գյուղի տարածքում է կառուցվել ս. Գեւորգ եկեղեցին` 7-րդ դարում:
Գյուղը տեղադրված է Արագածի հարավ-արեւմտյան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հարավում հարթավայրային է, իսկ մյուս երեք կողմից շրջապատված է բլուրներով: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18- սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
Ունի սառնորակ աղբյուրներ: Գյուղում կան պեռլիտի եւ պեմզայի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
1831 թ-ին ունեցել է 29, 1873 թ-ին` 179, 1939 թ-ին` 497, 1959 թ-ին` 679, 1979 թ-ին` 762 հայ բնակիչ որոնց մի մասի նախնիները գաղթել են 1915-1918 թթ Արեւմտյան Հայաստանի Մուշի եւ Սասունի գյուղերից: Համայնքի բնակչությունը կազմում է 927 մարդ, որից 48%տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 33%, աշխատունակները` 53%, հետաշխատունակները` 14%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 281տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ եւ ծխախոտագործությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ:
Արդյունաբերություն չունի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31