Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թաթուլ

Մակերես` 31.22կմ2

Բնակչություն` 819

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 5կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 54 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Փիմմալաք, Փիրմալագ, Բիրմալեգ անվանումները եւ մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Վերանվանվել է Արեգ 1935 թ.-ին: Ընկած է Արտեմի լեռան հյուսիս-արեւելյան ստորոտին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1540 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է ,աչքի է ընկնում ցամաքայնությամբ:
Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են: Ունի պեռլիտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
1873 թ.-ին ունեցել է 156, 1914 թ.-ին` 164 (հիմնականում ադերբեջանցի), 1922 թ.-ին` 457, 1959 թ.-ին` 886, 1979 թ.-ին` 720 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 970 մարդ: Կանայք եւ տղամարդիկ ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 62%, հետաշխատունակները` 15%:
Գյուղն ունի 268 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Համայնքի տարածքի մոտ 25% (871 հա) սեփականաշնորհված հողերն են: Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Պահուստային հողահանդակներում մեծ է արոտավայրերի բաժինը` 1600 հա, մյուս մասը օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր եւ բազմամյա տնկարկներ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27