Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զովասար

Մակերես` 16.35կմ2

Բնակչություն` 596

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 11-12 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից 61կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ահագչի, Աղականչիկ, Աղաքիչիկ, Աղաքիչիք անվանումները: Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի միջնադարյան եկեղեցու մնացորդներ: Կառուցվել է նաեւ ս. Գեւորգ եկեղեցին:
Գյուղը շրջապատված է բարձրադիր լեռնաճյուղերով եւ գտնվում է մասնատված ռելիեֆով սարահարթում, Արագածի արեւմտյան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Գյուղը հարուստ է աղբյուրներով, որոնցից օգտվում են շրջակա շատ գյուղեր:
1873 թ-ին գյուղն ունեցել է 383, 1931 թ-ին` 819, 1959 թ-ին` 693, 1979 թ-ին` 553 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը 1915-1920 թթ. գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սասուն եւ Շատախ գավառներից: Համայնքի բնակչությունը կազմում է 617մարդ, որից 46%տղամարդիկ են, 54%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 30%, աշխատունակները` 53%, հետաշխատունակները` 17%: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ: Գյուղն ունի 190 տնտեսություն: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 80%, որոնց մեջ 582 հա կազմում են արոտավայրերը, 63հա` վարելահողերը, 5 հա խոտհարքերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31