Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղնիկ

Մակերես` 13կմ2

Բնակչություն` 452

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից` 49 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դադալի, Դադալու անվանումները եւ Եղնիկ է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղի տարածքում 1866 թ-ին կառուցվել է ս. Նշան եկեղեցին կամ, ըստ որոշ աղբյուրների, ս. Հովհաննես: Կա նաեւ հին գյուղատեղի:
Գյուղը երեք կողմից շրջապատված է բարձրադիր լեռներով: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին գյուղն ունեցել է 36, 1897 թ-ին` 769, 1939 թ-ին` 711, 1959 թ-ին` 590, 1979 թ-ին` 412 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 556 մարդ:Գյուղն ունի 176 տնտեսություն: Սեռային կազմում կանայք եւ տղամարդիկ ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 24%, աշխատունակները` 61%, հետաշխատունակները` 15%: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են պտղաբուծությամբ, որոնց հիմնական մասը գտնվում են տնամերձ հողակտորներում: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 78%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի բաժինը` 450 հա, վարելահողերը կազմում են 50հա: Զբաղվում են նաեւ անասնապահությամբ, բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31