Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դիան

Մակերես` 10.73կմ2

Բնակչություն` 151

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Րիան, անվանումը եւ մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ:
Տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Հարուստ է աղբյուրներով:
1831 թ-ին գյուղն ունեցել է 32, 1897 թ-ին` 304, 1939 թ-ին` 319, 1959 թ-ին` 365, 1979 թ-ին` 110 եզդի բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների բնակչությունը կազմում է 122 մարդ, որից 44%տղամարդիկ են, 56%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 41%, աշխատունակները` 43%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 32 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 90%, որոնց մեջ մոտ 860 հա կազմում են արոտավայրերը, 3 հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը, զբաղվում են մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-20 09:59:26