Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դդմասար

Մակերես` 10.77կմ2

Բնակչություն` 161


Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կաբախթափա, Հուսեին ղշլաղ, Հուսեյնի ղշլաղ անվանումները:
Գյուղի շրջակայքում նկատվում են տարբեր ժամանակների հնություններ ևեւբնակավայրերի հետքեր:
Գյուղը գտնվում է Կարմրաշենի սարավանդում` ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1873 թ-ին գյուղն ունեցել է 35, 1897 թ-ին` 46, 1926 թ-ին` 150, 1939 թ-ին` 216, 1959 թ-ին` 327, 1979 թ-ին` 460 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 280 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 26%, աշխատունակ ները` 57%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի առկա 45 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 13%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 465 հա, մոտ 119 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 13:52:57