Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դավթաշեն

Մակերես` 11.3կմ2

Բնակչություն` 752

Գյուղ Թալինի տարածաշրջանում, ընկած է Թալին-Աշտարակ ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Աղլիանլի, Այլանլու, Այնալի, Ապտուրահման, Վերին Դավդաշեն, Դավիթաշեն անվանումները: Դավթաշեն է վերանվանվել 1950 թ-ին:
Անվան ծագումնաբանությունը կապում են պատմական Կապադովկիայում Կեսարիա քաղաքի մոտ ամառանոցի հետ, որն ըստ ավանդության, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենիքերիմ Արծրունու որդին` Դավիթը:
Տեղադրված է Արագածի հարավ-արեւմտյան փեշերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 17-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
Բնակիչների մեծ մասը տեղափոխվել է Սասունից 1916-1920 թթ.: 1897 թ-ին ունեցել է 308, 1926 թ-ին` 266, 1939 թ-ին` 413, 1959 թ-ին` 563, 1979 թ-ին` 710 հայ բնակիչ: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 716 հա կազմում են արոտավայրերը, 26հա` վարելահողերը, շուրջ 1հա` խոտհարքերը: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-26 11:14:08