Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դաշտադեմ

Մակերես` 30.28կմ2

Բնակչություն` 613

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 5 կմ հարավ, մարզկենտրոնից` 52 կմ հեռավորության վրա: Գտնվում է Թալին-Արմավիր ավտոմայրուղու վրա: Նախկինում ունեցել է Թալին ներքին, Թալին Նոր, Թալին Փոքր, Թուրքի Թալին անվանումները: Դաշտադեմ է վերանվանվել 1979 թ-ին:
Գյուղի մոտ է գտնվում Ներքին Թալինի նշանավոր բերդի եւ քարավանատան ավերակները: Այստեղ է գտնվում կաթողիկե եկեղեցին, կան կիկլոպյան բերդի մնացորդներ, վիշապաձկներ եւ գերեզմաններ:
Գյուղը տեղադրված է Արտենի լեռան հարավային ստորոտում: Գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Հնում եղել է հայաբնակ, XVIII-XIX դարերում բնակիչների մեծ մասը կազմել են ադրբեջանցիները, իսկ XX դարի սկղբից դարձել է զուտ հայաբնակ: 1897 թ-ին ունեցել է 420, 1926 թ-ին` 301, 1939 թ-ին` 484, 1959 թ-ին` 412, 1979 թ-ին` 547 հայ բնակիչ, որոնք գաղթել են Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ, որոնք գտնվում են տնամերձ հողակտորներում: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 89%, որոնց մեջ 460 հա կազմում են արոտավայրերը, 51 հա` վարելահողերը, 15 հա խոտհարքերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Մեծ մակերես են զբաղեցնում չօգտագործվող հողերը:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 17:30:31