Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետափ

Մակերես` 11.89կմ2

Բնակչություն` 183

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 21 կմ արեւմուտք, Երեւան- Գյումրի երկաթգծի վրա: Մարզկենտրոնից գտնվում է 71 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարակուլա, Ղարաղուլա, Զարաղուլա Ներքին անվանումները: Գետափ է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղի արեւմուտքում` ձորալանջին, կառուցված է կարմիր քարից շինված մի հին եկեղեցի, որը, ըստ տեղացիների, կոչվում է ՙԿարմիր վանք՚:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1315 մ բարձրության վրա: Գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1873 թ-ին ունեցել է 181, 1897 թ-ին` 416, 1939 թ-ին` 361, 1959 թ-ին` 310, 1979 թ-ին` 246 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 175 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 27%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի 49 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով: Համայնքի հողային ֆոնդի մոտ 20% սեփականաշնորհված է: Հողահանդակները օգտագործվում են որպես վարելահողեր: Տնամերձ հողերում կան բազմամյա տնկարկներ: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ: Պահուստային հողերը մեծ մակերես են զբաղեցնում, որոնց գրեթե 1/3-ը դեռեւս չեն օգտագործվում: Վերջիններիս մեջ վարելահողերը կազմում են 200 հա, արոտավայրերը` 450 հա, խոտհարքերը` 5 հա:
Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:42:49