Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղարոտ

Մակերես` 14.8կմ2

Բնակչություն` 547

Գյուղ Արագածի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 15 կմ հարավ, Երեւան-Սպիտակ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները: Գեղարոտ է վերանավանվել 1935 թ-ին:
Գյուղի մոտ հայտնաբերվել են հին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ:
Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա: Կլիման ցուրտ լեռնային է, առողջարար: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6 - -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 218, 1926 թ-ին` 604, 1939 թ-ին` 768, 1979 թ-ին` 482 հայ բնակիչ:Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 7%: Գյուղն ունի 144 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողերում կան բազմամյա տնկարկներ, մշակում են պտուղներ:
Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 55 հա և 171 հա:
Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների, խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:42:49