Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղադիր

Մակերես` 12.24կմ2

Բնակչություն` 649

Գյուղ Արագածի տարածատարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները: Գեղադիր է վերանավանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Ընկած է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին գյուղն ունեցել է 102, 1873 թ-ին` 368, 1914 թ-ին` 934, 1959 թ-ին` 535, 1979 թ-ին` 561 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Արեւմտյան Հայաստանից եւ Կարսի մարզից: Համայնքի բնակչությունը կազմում է 669 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 35%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 48%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի180 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողերում կան բազմամյա տնկարկներ, մշակում են պտուղներ:
Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 50 հա և 338 հա:
Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31