Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գառնահովիտ

Մակերես` 14.6կմ2

Բնակչություն` 440

Գյուղ Թալինի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները, վերանվանվել է Գառնահովիտ 1946թ-ին: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղում կանգուն վիճակում է պահպանվել 6-7-րդ դարերում կառուցված Ս. Գեւորգ եկեղեցին, կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
Գյուղն ընկած է Արագածի արեւմտյան լանջին, կտրտված ռելիեֆով հովտում, համանուն գետի ավազանում, որը ունի սեզոնային հոսք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6 - -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին ունեցել է 70, 1897 թ-ին` 669, 1939 թ-ին` 716, 1979 թ-ին` 503 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 486 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 47%, հետաշխատունակները` 20%: Գյուղն ունի 176 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, խոտհարքեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, ցրտադիմացկուն բանջարաբոստանյին, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր, վարելահողեր եւ արոտավայրեր: Ամենամեծ բաժինը ունեն արոտավայրերը, որոնք զբաղեցնում են համայնքի ընդհանուր մակերեսի 65%: Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31