Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բյուրական

Մակերես` 21.27կմ2

Բնակչություն` 4312

Գյուղ Աշտարակի շրջանում, Աշտարակ քաղաքից մոտ 11կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Բիրական,Պիրական, Փիրական անվանումները:
Առաջին անգամ հիշատակվում է Հովհաննես Դրասխանակերտցու կողմից, որը 1467 թ-ին կառուցել է եկեղեցի: Հիշատակվում է նաեւ Բյուրականի վանքը` ս. Աստվածածին եւ ս. Հովհաննես եկեղեցիներով: Եղել է գրչության կենտրոն: Գյուղից քիչ հեռավորության վրա գտնվում է Ամբերդի եկեղեցին` կառուցված Վահրամ Պահլավունու կողմից 1026 թ-ին:
Գտնվում է Ամբերդ գետի ձախ ափին, զառիթափ լեռնալանջի վրա:Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1475 մ բարձրության վրա: Ունի առողջարար օդ, տաք ու բարեբեր կլիմա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5 - -6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Հողերը ոռոգվում են Ամբերդ գետակի ջրերով: Ունի տուֆի հանքավայր:
Այստեղ է գտնվում ԳԱԱ աստղադիտարանը`հիմնադրված 1946 թ-ին: Բյուրականը հին, մարդաշատ բնակավայր է եղել եւ հիշատակվում է որպես ավան։
1831 թ-ին ունեցել է 240, 1897 թ-ին` 1354, 1939 թ-ին` 2606, 1959 թ-ին` 2435, 1979 թ-ին` 3344 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 4590 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 59%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի 1551 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց:
Արդյունաբերության ոլորտում զարգացած է որմնաքարի արտադրությունը` կառուցված է ուղիղ կտրվածքի տուֆ քարի արտադրամաս, որն օգտագործում է սեփական հումքը:
Գյուղի տնտեսության մեջ մեծ բաժին ունի գյուղատնտեսությունը: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղատբուծությամբ: Շատ են ընկուզենու եւ մրգատու այգիները, որոնք տեղաբաշխված են տնամերձ հողակտորներում: Մշակում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, բանջարաբոստանային կուլտուրաներ:
Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ` կաթնամսատու ուղղությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը::
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40