Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևուտ

Մակերես` 13.01կմ2

Բնակչություն` 167

Գյուղ Թալինի շրջանում: Թալին քաղաքից 7-8կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 57կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Այիբիղշլաղ, Այիպիշլաղ, Բառոժ, Դուզքենթ: Բառոժ է վերանվանվել 1935 թ.-ին: Գյուղի մասին առաջին տեղեկությունները վերաբերվում են 1886 թ.-ին: Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է ՙարեւի դիմաց՚:
Ընկած է Արտեմի լեռան հարավային լանջին, քարքարոտ կտրտված լեռիեֆով: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1475 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Բնակիչների նախահայրերը եկել են գլխավորապես Կարսի շրջանից: Բնակչության հիմնական մասը քուրդ է: 1897 թ.-ին ունեցել են 37, 1926 թ.-ին` 313, 1939 թ.-ին` 408, 1959 թ.-ին` 178, 1979 թ.-ին` 295 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 117 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 32%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 58%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 27 տնտեսություն: Ունի կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողերում կան բազմամայա տնկարկներ, մշակում են պտուղներ:
Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 55 հա և 171 հա:
Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 15:48:18