Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աշնակ

Մակերես` 21.8կմ2

Բնակչություն` 1226

 

Գյուղ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Երեւան-Թալին խճուղուց ձախ, Թալին քաղաքից 12 կմ հարավ: Նախկինում կոչվել է Եշնակ, Էշնակ: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա:

Աշնակը հիշատակվում է 5-րդ դարից, եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից և հանդիսացել է խոշոր բնակավայր: Հին գյուղի ավերակները պահպանվել են ներկայիս գյուղի տարածքից 5 կմ արեւմուտք: Այստեղ են գտնվում նաեւ հին բերդի`9-10 -րդ դարերի ավերակները:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է ,աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:

գյուղի բնակչությունը ձեւավորվել է հիմնականում 1914-1920 թթ. Արեւմտյան Հայաստանի Սասունի գյուղերից եկած վերաբնակիչներով: 1831 թ-ին ունեցել է 62, 1873 թ-ին` 363, 1959 թին` 965, 1979 թ-ին` 1061 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 1290 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 47%, հետաշխատունակները` 23%: Գյուղն ունի 220 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան,կապի հանգույց:

Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու այգիները: Պահուստային հողերի մեջ 25% կազմում են արոտավայրերը: Մեծ բաժին ունեն չօգտագործվող հողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաեւ ծխախոտագործությամբ,դաշտավարությամբ: Մշակում են կերային, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40