Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Անտառուտ

Մակերես` 21.14կմ2

Բնակչություն` 225

 

Գյուղ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 12 կմ հյուսիս- արեւմուտք: Նախկինում կոչվել է Անաքլու, Ենաքլու, Ինաքլու: Վերանվանվել է Անտառուտ 1949 թ-ից:

Ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավ-արեւելայն լանջերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է ,աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5- -6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններն են:

Գյուղում կա նորակառույց եկեղեցի, իսկ 7 կմ դեպի հյուսիս-արեւմուտք Ամբերդի ամրոցն է: Ըստ ժողովրդական ստուգաբանության ՙԱմբերդ՚ նշանակում է կից բերդ, առանց բերդ, ամպի բարձրության բերդ: Կոչվել է նաեւ ՙԱնբերդ՚` անառիկ բերդ, որը գտնվում է ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Բերդի շինությունը սկսվել է 7-րդ դարի Կամսարական իշխանների ջանքերով:11-րդ դարում բերդին տիրում են սելջուկ-թուրքերը, ապա 1236 թ-ից անցնում է թաթար-մոնղոլների ձեռքը, որն էլ ավիրվում է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Բերդի դիրքը բնականից էլ անառիկ է եւ էլ ավելի է ամրացվել բերդապարիսպների եւ բուրգերի միջոցով: Լավ է պահպանվել բաղնիքը, կաթսայատունը, ջրամբարը: Ջուրը բերվել է 5 կմ հեռավորությունից կավե խողովակներով: 

Գյուղի բնակչությունը 1828-1830 թթ. Խոյից, Սալմաստից, Մոկսից եւ Արեւմտյան Հայաստանի այլ շրջաններից գաղթածներն են: 1873թ-ին ունեցելէ 92, 1886 թ-ին` 139, 1959 թ-ին` 265, 1979 թ-ին` 228 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 273 մարդ, որից 53% տղամարդիկ են, իսկ կանայք` 47%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 20%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 66%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 108 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, կապի հանգույց:

Գյուղատտնտեսական հողահանդակների մեջ մեծ է արոտավայրերի բաժինը, որոնք կազմում են գյուղի ընդհանուր մակերեսի մոտ 45%: Վարելահողերը զբաղեցնում են 25 հա մակերես: Գյուղի տնտեսության մասնագիտացման ճյուղը անասնաբուծությունն է: 

Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ: Մշակում են նաեւ կերային, հացահատիկային կուլտուրաներ:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58