Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Ալագյազ համայնք

Բնակչություն` 4888

 

Ալագյազը խոշորացված համայնք է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, որը գտնվում է Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի հարևանությամբ, մարզկենտրոն Աշտարակից մոտ 44 կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքի կազմում են Ալագյազ, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա Թազա, Սադունց և Սիփան գյուղերը։

2025 թվականի տվյալներով համայնքի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 4888 մարդ։

Համայնքը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակարդակից մոտ 2050 մետր բարձրության վրա։ Այն բնորոշվում է բարեխառն լեռնային կլիմայով։ Ձմեռները այստեղ տևական և շատ ցուրտ են, ունեն հաստ և հաստատուն ձնածածկույթ, իսկ ամառները տաք և համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18 աստիճան, իսկ հունվարյանը՝ -20-ից -30 աստիճան սահմաններում։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է մոտ 450-600 միլիմետր։

Համայնքի բնական լանդշաֆտները հիմնականում սևահողային տափաստաններ են՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով անասնապահության համար։ Պտղաբուծությունը համեմատաբար թույլ զարգացած է՝ հիմնականում պայմանավորված կլիմայական սառնությամբ։

Տնտեսական գործունեությունը կենտրոնացած է անասնապահության վրա՝ օգտագործելով հարուստ ալպիական մարգագետինները, որտեղ բնակիչները զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Բացի այդ, համայնքում զարգացած է երկրագործությունը. մշակում են հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։


 

հեռ՝ +374 0257     093-38-84-14           alagyaz.aragatsotn@mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 14:21:14