Համայնքներ
Համայնքի մասին
Համայնքների բնակչության թիվը ներկայացված է առ 01.07.2019 թ:
Ալագյազ համայնք
Բնակչություն` 4856
Ալագյազ
Բնակչություն` 4896 մարդ
Ալագյազ խոշորացված համայնքն ընդգրկում է Ալագյազ, Կանիաշիր, Ճարճակիս,Միջնատուն,Միրաք, Շենկանի,Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան բնակավայրերը: Համայնքը գտնվում է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ խճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա: Նախկինում կոչվել է Ալագյոզ, Ջամըշլի, Ջամշլու Մեծ: Վերանվանվել է Ալագյազ 1938 թ-ից: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի, իսկ 1972 թ-ից` Արագածի շրջանի մեջ:
Համայնքը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -20,-30-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
Ցուրտ կլիմայի պայմաններում թույլ է զարգացած պտղաբուծությունը: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը անասնաբուծությունն է, որի համար կան նպաստավոր պայմաններ` հարուստ ալպիական մարգագետիններ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ, երկրագործությամբ: Մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Համայնքի գլխավոր հիմնախնդիրը գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է, գյուղատնտեսական բերքի իրացումը:
հեռ՝ +374 0257 093-38-84-14 alagyaz.aragatsotn@mta.gov.am