Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ագարակավան

Մակերես` 11.25կմ2

Բնակչություն` 998

Գյուղ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Թալինից 17կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա: Նախկինում կոչվել է Ագարակ Թալիշի, Ագարակ Խարաբա, Թալիշ Խարաբա : Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Շրջակայքում նշմարվում են հին եկեղեցու մնացորդներ:
Գյուղը գտնվում է Թալինի սարավանդում` ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա: Գյուղի մոտ կառուցված է համանուն ջրամբարը: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 աստիճանի: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների:
Գյուղի բնակչությունը 1920-ական թթ. Սասունից, Տարոնից գաղթածներն են: 1922 թ-ին ունեցել է 550, 1970 թ-ին` 610, 1979 թ-ին` 707 բնակիչ: Գյուղն ունի 298 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ:
Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը եւ արոտավայրերը: Պահուստային հողերից մոտ 40% արոտավայրերն են, իսկ 6%՝ վարելահողեր: Զբաղվում են ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ: Մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ:Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, կաթի մշակմամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ: Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, բերքի իրացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31