Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 Համայնքների բնակչության թիվը ներկայացված է  առ 01.07.2019 թ:

Աշտարակ համայնք

Բնակչություն` 78208

Քաղաքային համայնք Արագածոտնի մարզում: Աշտարակ միավորված համայնքի կազմում են գտնվում հետևյալ բնակավայրերը։

Աշտարակ,

Ագարակ

Աղձք,

Անտառուտ,

Ավան,

Արագածոտն,

Արուճ,

Արտաշավան,

Բազմաղբյուր,

Բյուրական,

Դպրևանք,

Լեռնարոտ,

Կարբի,

Կոշ,

Ղազարավան,

Նոր Ամանոս,

Նոր Եդեսիա,

Նոր Երզնկա ,

Ոսկեհատ,

Ոսկեվազ,

Սաղմոսավան,

Սասունիկ,

Վերին Սասունիկ,

Տեղեր,

Ուշի,

Ուջան,

Փարպի,

Օհանավան, 

Օշական,

Օրգով 

Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը:Աշտարակի տարածաշրջանում: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Աշտարակ քաղաքը եւ Մուղնի գյուղը: Նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ: Քաղաք է հռչակվել 1970 թ-ից: 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է Արագածոտնի մարզի մարզկենտրոնը: Երեւան քաղաքից գտնվում է 22կմ հեռավորության վրա: Հանդիսանում է տրանսպորտային հանգույց: Այստեղով են անցնում Երեւան-Աշտարակ-Թալին, Երեւան-Աշտարակ-Ապարան միջպետական նշանակության ավտոմայրուղիները:
Անվան ծագումնաբանությունը երբեմն կապում են հայերեն աշտարակ պարզ բառի հետ: Գրիգոր Ղափանցյանը գտնում է, որ այն առաջացել է ասորա-բաբելական Իշտար աստվածուհու անունից, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Աշտար, ապա ՙԱշտարակ՚ անվանումը:
Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից: Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Այստեղ կան վաղ ժամանակներին վերաբերող պատմամշակութային կոթողներ: Այստեղ 5-րդ կառուցվել է Ծիրանավոր եկեղեցին, որը 18-րդ դարում վերանորոգվել է: Եկեղեցու շրջակայքը տեղացիները անվանում են ՙԲերդաթաղ՚: 7-րդ դարում կառուցվել է ս. Աստվածածին եկեղեցին, որը տեղացիները անվանում են Կարմրավոր,կարմիր քարով կառուցված լինելու պատճառով: Քաղաքի կենտրոնում է գտնվում ս. Մարինե եկեղեցին` 1281թ: Հիշատակության է արժանի Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թ: Մուղնի գյուղում է գտնվում ս. Գեւորգի վանքը` 17-րդ դար:
Քաղաքը տեղադրված է ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա` Քասաղ գետի երկու ափերի ընդարձակ հարթության վրա: Կլիման մերձարեւադարձային է: Հունվարյան միջին ջերմաստիճանը -13 է, հուլիսյանը` 24: Տարեկան տեղումների քանակը 350մմ է:
Աշտարակը 1831 թ-ին ունեցել է 826, 1873 թ-ին` 2515, 1914 թ-ին` 4867, 1919 թ-ին` 6100, 1931 թ-ին` 4782, 1972 թ-ին` 13900, 1976 թ-ին 16362 հայ բնակիչ: 2001 թ-ի մարդահամարի տվյալներով Աշտարակ քաղաքը ունեցել է 18915, Մուղնի գյուղը` 770 բնակիչ: Քաղաքի առկա բնակչությունը կազմում է 25607 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53%` կանայք: Աշտարակը ունի միջնակարգ դպրոցներ, երաժշտական եւ մարզական դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, գրադարաններ, մարզադաշտ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց:
Այստեղ է ծնվել հայ գրող Պերճ Պռոշյանը, եւ հետագայում կառուցվել է նրա տուն-թանգարանը: Աշտարակում է գտնվում Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ռադիոֆիզիկայի եւ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
Տնտեսության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը: Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Այստեղ գործում է ՙՄիկրոմ՚ ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, արբանյակային ալեհավաքների, գունանյութի եւ ներկերի, շինարարական սալիկների արտադրությամբ: Ունի պոլիէթիլենային տարաների արտադրություն, պոլիգրաֆիական գործարան, որը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ: Զարգացած է սննդի արդյունաբերությունը: Այստեղ կան խաղողի վերամշակման եւ գինու հումքի ստացման կետեր: Հնուց Աշտարակը հայտնի է անուշահամ գինիների եւ չոր մրգերի պատրաստմամբ:
Գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է, հատկապես պտղաբուծությունը եւ խաղողագործությունը: Հողահանդակները հիմնականում ոռոգվում են Քասաղի ջրերով: Պահուստային հողերում բազմամյա տնկարկները կազմում են 58 հա, արոտավայրերը` 433 հա: Մշակում են նաեւ հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ունի թռչնի մսի եւ ձվի արտադրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 10:50:09