Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետի աշխատակազմի մասին

Արագածոտնի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։ Արագածոտնի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում պետական կառավարումն իրականացնում է Արագածոտնի մարզպետը` մարզպետարանի միջոցով։

2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի N 1550-Լ որոշմամբ հաստատվեցին մարզպետների աշխատակազմերի նոր կանոնադրությունները։ Այս որոշմամբ մարզպետարանները վերակազմավորվեցին որպես մարզպետի աշխատակազմ: 

Մարզպետի աշխատակազմը կազմված է  մարզպետից, մարզպետի տեղակալներից, գլխավոր քարտուղարից, մարզպետի խորհրդականներից, մարզպետի օգնականներից, կառուցվածքային ստորաբաժանումներից, առանձնացված ստորաբաժանումներից և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմից։    

 Մարզպետի կառուցվածքում ներառված են 7 վարչություններ, վարչության մեջ ներառված 3 բաժիններ և  3 առանձնացված բաժիններ։     

 Մարզպետի աշխատակազմը ունի 81 հաստիքներ, որոնցից, 62-ը քաղաքացիական ծառայողներ են, 10-ը հայեցողական պաշտոններ են, 8-ը տեխնիկական սպասարկում  իրականացնող անձինք։  Մարպետի աշխատակազմում ընդգրկված են   պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

 Մարզպետի աշխատակազմի հարաբերությունները կարգավորող օրենքներն են`

1.ՀՀ սահմանադրություն, 160-րդ հոդված
2. ՀՀ օրենք «Տարածքային կառավարման մասին»ՀՀՕ-252-Ն 
3.ՀՀ Վարչապետի 2022 թվականի  դեկտեմբերի  29-Ի N 1550-Լ որոշումը

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի  աշխատակազմ»
պետական կառավարչական հիմնարկ

 

/Հ 900441041176

ՀՀ ՖՆԳՎՆ

ՀՎՀՀ 05031479

Հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4 /փոստային ինդեքս՝ 0201/

Հեռ.` (+374 232) 32251

ֆաքս՝ (+374 232) 32251

Էլ.հասցե՝aragatsotn@mta.gov.am

Կայք՝ aragatsotn.mtad.am

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-05 09:36:10