Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նորայր Անտոնյան

Նորայր Անտոնյան

Սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 257/ 62551 Հասցե` գ. Ծաղկահովիտ,Հոկտեմբերի 2

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1965թ.-ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1971-1981թթ.- Ծաղկահովիտի միջնակարգ դպրոց

1982-1989թթ.- Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-մեխանիկ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1981--1981թթ.- Ծաղկահովիտի խորհտնտեսություն, բանվոր


1989-1991թթ.- Արագածի շրջանային գյուղատնտեսական արտադրական վարչություն, մեխանիկ


1991-1992թթ.- «Արագածշին» տրեստի թիվ 7 ԱՏԶ, գլխավոր մեխանիկ

1992թ.- Արագածի շրջանի սոցիալական ծառայության տեսուչ, ապա` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ծաղկահովիտի ՍԾՏԳ-ի պետ


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1983-1985թթ.- ԽՍՀՄ զինված ուժեր

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու երեխա
 

Գործառույթներ / իրավասություններ

Հաստատված է
Հավելված 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019թ. դեկտեմբերի 9 -ի N 311 հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1 .Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) Ծաղկահովտի սոցիալական աջակցության տարածքային գործակալության (այսուհետ` Գործակալություն) պետ (ծածկագիրը` 92-4.3-Ղ5-1)
1.2 .Ենթակա և հաշվետու է
Գործակալության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է ՀՀ Արագածոտնի մարզպետին:
1.3 Ենթակա և հաշվետու պաշտոններ
Գործակալության պետին ենթակա և հաշվետու են Գործակալության մասնագետները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Գործակալության ավագ մասնագետը:
1.5 Աշխատավայրը՝
Հայաստան, Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան 2
2․ Պաշտոնի բնութագիր
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1.կազմակերպում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման, և սահմանված կարգով նրանց հաշվառման, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկման աշխատանքները:
2. կազմակերպում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունների, վճարման ցուցակների և դրանց տիտղոսաթերթերի, փոխադարձ հաշվետվության ակտերի և գործակալության անունից պատրաստված գրությունների հետ կապված աշխատանքները.
3.կազմակերպում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական դեպքի վարման շրջանակներում անհատական սոցիալական ծրագրերի կազմման, տրամադրման ենթակա ծառայությունների, անհատական սոցիալական ծրագրի իրականացման և շարունակական հսկողության աշխատանքները.
4. կազմակերպում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի << Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացողների դիմումների (ավանդառուների գործերի) ընդունման մուտքագրման աշխատանքները.
5. կազմակերպում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151 և հունվարի 22-ի 6-Ա/ 1 որոշմամբ աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրեր տրամադրելու գործընացը կանոնակարգելու գործակալություն դիմած քաղաքացիներին հաշվառելու և համապատասխան կազմակերպություն ուղղորդելու աշխատանքները.
1 6.կազմակերպում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու և ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման գործընթացները.
7.կազմակերպում է պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու համար դիմած քաղաքացիների գործերի մուտքագրումը, դրանց էլեկտրոնային տարբերակով ուղարկման գործընթացը, գրանցում և աջակցող կազմակերպություններին ներկայացնեում է խոցելի խմբի ընտանիքներին հուզող հարցերը.
8.ապահովում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն.
9.կազմակերպում է իր կողմից սպասարկվող տարածքի քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության, գնահատման, ամփոփման, սպասարկող մասնագետներին համապատասխան հանձնարություններ և ցուցումներ տալու աշխատանքները.
10.կազմակերպում է ֆինանսական հաշվետվությունների կազմման ներկայացման աշխատանքները:
Իրավունքները`
• աղքատության ընտանեկան նմաստ համակարգում հաշվառված քաղաքացիներին տեղեկատվական համակարգում փաստագրելու համար փաստագրվող ընտանիքներից պահանջել փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը.
• տեղեկատվությունը ճշգրտելու համար քաղաքացիներից պահանջել համապատասխան փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը հիմնավորելու համար.
• ստուգել յուրաքանչյուր ամիս պետական նպաստների, Հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների վճարման համար սպասարկող մասնագետների իրականացված աշխատանքների արդյունքները.
• ոլորտին առնչվող ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ.
• համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիիտական կարծիքներ, ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև՝ ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը:
Պարտականությունները`
• ուսումնասիրել հաշվառված քաղաքացիների փաստաթղթերը և հարակից բազաներից ստացված տեղեկատվությունը և հավաստիությունը ճշգրտելուց հետո ապահովել դրանց ինֆորմացիայի անխափան մուտքագրումը տեղեկատվական բազա, ինչպես նաև ապահովել ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմած քաղաքացիների գործերի անխափան և ժամանակին մուտքագրելը և առցանց ներկայացնելը <<Նորք>> տեղեկատվական բազային, ինչպես նաև գումարները վճարել.
• յուրաքանչյուր ամիս համապատասխան ֆինանսավորում ստանալու դեպքում ստանալ պետական (ընտանեկան) նպաստի իրավունք ունեցողների ցուցակները, հաստատել և փոխադարձ ակտի հիման վրա հանձնել <<Հայփոստ>> ՓԲԸ-ին վճարման.
• ապահովել սոցիալական աջակցություն հայցողների հետ կապված սոցիալական դեպքերի վարման անհատական գործերը, մուտքագրել տեղեկատվական բազա և ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմանը.
• բավարարել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու համար դիմած քաղաքացիների պահանջները և աջակցող կազմակերպություններին ներկայացնել խոցելի խմբի ընտանիքներին հուզող հարցերը.
• տալ եզրակացություն խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին, պարտավոր է տալ եզրակացություն՝ ուղղակի և անուղղակի չւսփորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման մասին՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարան տրամադրող կազմակերպությանը.
• Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:

3․ Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական ծառայությունների մատուցման բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Որոշումների կայացում
3. Ծրագրերի կառավարում
4. Խնդրի լուծում
5. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1.Փոփոխությունների կառավարում
2.Կոնֆլիկտների կառավարում
3.Ժամանակի կառավարում
4.Փաստաթղթերի նախապատրաստում
5.Բողոքների բավարարում
6. Ծառայությունների մատուցում


4․Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-14 17:19:36