Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գայանե Դանիելյան

Գայանե Դանիելյան

Ընտանիքի,կանանց,երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 31330

Կենսագրություն

 ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
16 հունվարի,1954թ. ք.Աշտարակ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1960-70թթ.- Գ.Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոց / ոսկե մեդալով /


1970-75թթ.- Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1976-1981թթ.- ՀԼԿԵՄ Աշտարակի շրջկոմ, քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար


1981-1991թթ.- ՀԿԿ Աշտարակի շրջկոմ,  քարտուղար, ապա առաջին քարտուղար


1991-1993թթ.- Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոց, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի


1993-1998թթ.-Աշտարակի երեկոյան դպրոց, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի


1998-2002թթ.- Արագածոտնի մարզի պետական արխիվ, տնօրեն


2001-2004թթ.- Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղ / IFES /, ուսուցանող


2004-2005թթ.- ՙՀասարակական երկոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն՚  ՀԿ-ի Արագածոտնի մասնաճյուղ, քաղաքացիական կրթության ուսուցանող


2006թ.-ից - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն


Այլ
,,Կանանց հանրապետական խորհուրդ,, ՀԿ, նախագահի տեղակալ

,, Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա,, ՀԿ, նախագահ


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Այրի է, ունի երկու երեխա

Գործառույթներ / իրավասություններ

Հավելված 1
Հաստատված է
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010թ. դեկտեմբերի 20-ի թիվ 165 -Ա որոշմամբ

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն    Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ի    Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

61-2.2-27

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:
2. Բաժնի պետին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Աշխատակազմ ղեկավարը:

II ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3. Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին :
4. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
Բաժնի պետը Բաժնի գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:
6. Բաժնի պետը՝
ա) կազմակերպում, ծրագրում, համակարգում,ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը.
բ) կատարում է վարվող քաղաքականության մասով ՀՀ Արագածոտնի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
գ) պատասխանատվություն է կրում օրենքների, Խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:


III ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Բաժնի պետը
ա) լուծում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ և ընդունում որոշումներ.
բ) Բաժնի աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.


IV ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

8. Բաժնի պետը ՝
ա) Մարզպետարանում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ.
բ) Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ) ապահովում է Բաժնի և այլ մարմինների հարաբերությունները.
դ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին /խորհրդակցություններին/.
ե) Մարզպետարանի նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին (խորհրդակցություններին).
զ) Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:


V ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

9.Բաժնի պետը՝
ա) Մարզպետի հահձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
գ) բացահայտում, վերլուծում և գնահատում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:


VI ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


10 . Բաժնի պետը ՝
ա) ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքաին ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ) ունի ՀՀ Սահմանադրության, ՀՀ ՙՔաղաքացիական օրենսգրքի՚, ՀՀ ՙԸնտանեկան օրենսգրքի՚, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚, ՙԵրեխաների իրավունքների մասին՚, ՙԱռանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին՚, ՙՍոցիալական աջակցության մասին՚, ՙԿրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙԶինապարտության մասին՚, ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚, ՙԿրթության մասին՚, ՙՔաղաքացիների դիմում-բողոքները, առաջարկությունները քննարկելու կարգի մասին՚ ՀՀ օրենքների, ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՙ Հայստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին՚ թիվ 728 հրամանագրի, ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 12-ի ՙԵրեխայի որդեգրման կարգը սահմանելու մասին՚ թիվ 64, 2003թ. օգոստոսի 8-ի ՙՄոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին՚ թիվ 1000-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների / Ցանկեր N 1,2/:

 


VII . ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


11. Բաժնի պետը՝
ա) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների և հասարակական կազմակերպությունների հետ.
բ) իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից.
գ) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարի, գիտաժողովների.
դ) ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
ե) կազմակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին,
զ) համակարգում է մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական բազան.
է) կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ը) կազմակերպում և ղեկավարում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
թ) կազմակերպում և ղեկավարում է մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ժ) կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ժա) ապահովում և համագործակցում է մարզում կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.
ժբ) կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
ժգ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմնին ներկայացնում է եզրակացություն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին.
ժդ) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս տեղեկատվություն երեխայի ծնողին` (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ, հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ուսումնական հասատատություններ ընդգրկելու գործընթացին.
ժե) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը.
ժզ) պարբերաբար լուսաբանում և ներկայացնում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով.
ժէ) ներկայացնում է առաջարկություն մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
ժը) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները.
ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը.
ի) ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը.
իա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն,
իբ) ապահովում է մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
իգ) ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
իդ) ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
իե) ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
իզ) ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
իէ) ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը.
իը) ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
իթ) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն.
լ) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերացնելուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
լա) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու.
լբ) քաղաքացու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ.
լգ) յուրաքանչյուր ամիս, նախարարություն է ներկայացնում երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիր.
լդ) կազմում և նախարարություն է ներկայացնում մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն` ըստ խնամատար ընտանիքների.
լե) ներկայացնում է մարզպետին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
լզ) կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումը ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
խ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
խա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
խբ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խգ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
խզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խէ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող բոլոր փաստաթղթերը.
խը) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խթ) Աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ծ) ըստ անհրաժեշտուիթյան ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ծբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով և Բաժնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

VIII ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

13. Բաժնի պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 10:13:33