Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հակոբ   Ստեփանյան

Հակոբ Ստեփանյան

Ճարտարապետաշինարարական բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33774

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
18 հունիսի 1964թ. ՀՀ Արագածոտնի մարզ գ. Լուսագյուղ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1971-1979թթ.-Լուսագյուղի ութամյա դպրոց
1979-1981թթ.-Ապարանի միջնակարգ դպրոց
1981-1986թթ.-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1986-2001թթ.-«Գյուղշին», ապա «Ապարանշին» տրեստներ, վարպետ, ՇՄՇ-ի գլխավոր ինժեներ,  արտադրատեխնիկական բաժնի պետ
2007-2014թթ.-«Ցող Աստղ» ՍՊԸ, գլխավոր ինժեներ


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԵրՊԻ զինպատրաստության ամբիոն՝պահեստազորի ավագ լեյտենանտ



ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի
 

Գործառույթներ / իրավասություններ


Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010թ. փետրվարի 23-ի թիվ 13-Ա որոշման


Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն    Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ի    Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՊԵՏի
61-2.2-14


I .ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի (այսուհետ՝ բաժին) պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:
2.Բաժնի պետին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարը:


II ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


3.Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
4.Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
5.Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը: Բաժնի պետը Վարչության պետի, Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:
6.Բաժնի պետը`
ա)կազմակերպում, ծրագրում, համակարգում,ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը.
բ)կատարում է Վարչության պետի հանձնարարականները
գ)պատասխանատվություն է կրում օրենքների այլ իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:


III ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.Բաժնի պետը`
ա)լուծում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ և ընդունում որոշումներ.
բ)Բաժնի աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.

IV ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

8.Բաժնի պետը`
ա)Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի,Մարզպետի տեղակալների և Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ.
բ)Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի,Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ)Մարզպետարանի նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին (խորհրդակցություններին).
դ)ապահովում է Բաժնի և այլ մարմինների հարաբերությունները.
ե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին /խորհրդակցություններին/.
զ)Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:


V ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

9.Բաժնի պետը`
ա)Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ)բացահայտում, վերլուծում և գնահատում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:


VI ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.Բաժնի պետը`
ա)ունի շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքաին ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ)ՀՀ Սահմանադրության, ՙՔաղաքաշինության մասին՚, ՙԳնումների մասին՚, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ՀՀ օրենքների, ՙՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՚, ՙՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի՚, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին՚ թիվ ՆՀ- 728 հրամանագրի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին՚ թիվ 1808-Ն որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների , համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.
ե)տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների / Ցանկեր N 1-2/:


VII . ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.Բաժնի պետը`
ա)կազմակերպում է Արագածոտնի մարզի/ այսուհետ Մարզ/ բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և կառավարության հաստատմանը ներկայացման աշխատանքները.
բ)սահմանված կարգով կազմակերպում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները.
գ)կազմակերպում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացություն տալու աշխատանքները .
դ)կազմակերպում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
ե)կազմակերպում է համայնքների ղեկավարների գործունեության իրականացման աշխատանքները քաղաքաշինության բնագավառում.
զ)սահմանված կարգով կազմակերպում է կառուցապատման աշխատանքները.
համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում.
է)համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կազմակերպում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ.
ը)համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կազմակերպում է կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների աշխատանքները.
թ)կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների օրինականացման կամ մերժման որոշումների կայացման աշխատանքները.
ժ)կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
ժա)կազմակերպում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումները քաղաքաշինության բնագավառում.
ժբ)ըստ անհրաժեշտության ստուգումներ է անցկացնում տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա.
ժգ)կազմակերպում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման աշխատանքները .
ժդ)համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը.
ժե)կազմակերպում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
ժզ)մինչ կառուցապատումն ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության ստացումը:
ժէ)հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում կազմակերպում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
ժը)կազմակերպում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ.
ժթ)կազմակերպում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքները.
ի)մասնակցում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության աշխատանքներին.
իա)կազմակերպում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման կամ հիմնավորված մերժման աշխատանքները.
իբ)կազմակերպում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացը, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:
իգ)կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
իդ)մասնակցում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքներին.
իե)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իզ)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորվելու, վերապատրաստվելու, խրախուսվելու, կարգապահական տույժի ենթարկվելու վերաբերյալ
իէ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իը) համապատասխան առաջարկություններ է ներկայացում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իթ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ըն¬դու¬նելություն.
լ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշ¬խա¬տանքային ծրա¬գրե¬րը.
լա)այլ մարմիններից, պաշտոնատար ան¬ձան¬ցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լբ)ստորագրում է Բաժնի անունից պատ¬րաստ¬վող փաս¬տա¬թղթերը.
լգ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախա¬պատ¬¬¬¬րաս¬տում է առա¬ջար¬կու¬թյուններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնոր¬դա¬գրեր, զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ.
լդ)Վարչության պետին, ըստ անհ¬րա¬¬ժեշ¬տության, ներկայացնում է առա¬ջար¬կություններ՝ Բաժնի աշ¬¬խատանքներին մաս¬¬նա¬¬գետ¬ներ, փոր¬ձա¬¬գետ¬ներ, գիտական հաս¬տա¬¬¬տու¬թյունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազ¬¬մա¬վորելու համար.
խ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապ¬ված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդա¬կցու¬թյուն¬ներ՝ դրանց մասնակից դարձ¬նելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար ան¬ձանց, մաս¬նա¬գետների, փորձագետների.
խա)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապա¬տաս¬¬¬խան զեկուցումներ՝ հա¬¬մա¬պա¬տաս¬խան մարմիններում իր կողմից սպա¬սարկ¬վող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կա¬տար¬վող աշխատանք¬նե¬րի վիճակի մասին.
խբ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահ¬ման¬ված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նա¬խա¬տեսված այլ իրա¬վունքներ (սոցիա¬լա¬կան երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նա¬խա¬տես¬ված այլ պարտա¬կա¬նու¬թյուններ (սահ¬մա¬նա¬փա¬կումներ):


VIII ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ


12.Բաժնի պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 11:49:12